Լրահոս

07.01.2012 14:11


«Մանչեստր Յունայթեդը» հերքել է Ռունիի և Ֆերգյուսոնի միջև լարված հարաբերությունների մասին լուրերը

«Մանչեստր Յունայթեդը» հերքել է Ռունիի և Ֆերգյուսոնի միջև լարված հարաբերությունների մասին լուրերը

Անգլիական «Մանչեստր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հերքել  է Ուեյն Ռունիի թիմից հեռանալու մասին լուրերը։

Ավելի վաղ   The Independent–ը գրել էր Ռունիի և թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի լարված հարաբերությունների մասին։

«Տեղեկությունն այն մասին, թե Ուեյն Ռունին և Ալեքս Ֆերգյուսոնը ինչ–որ բան չեն կիսել ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ցանկանում ենք վստահեցնել մեր բոլոր երկրպագուներին, որ Ռունին առաջվա պես հավատարիմ է «ՄՅ» –ին, իսկ նրա հարաբերությունները գլխավոր մարզչի հետ շարունակում են մնալ հարգալից»,–ասված է «Մանչեստր Յունայթեդի» պաշտոնական կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը