Օրվա լուր

07.01.2026 17:06


Ինչու է աղմկում Խաչատուր Սուքիասյանը

Ինչու է աղմկում Խաչատուր Սուքիասյանը

Նիկոլ Փաշինյանը «ուղտաերթ» էր կազմակերպել: Ուղտեր չկային: Ավելի ճիշտ կար մեկը, բայց զարմանալիորեն չթքեց:

Եթե թքելու առումով գնահատենք երթը, ապա «թքել» են բոլորը՝ հարձակվելով մեր Եկեղեցու դեմ: Բայց դեռ տաք են, չեն զգում: Կամ էլ զգում են, բայց դե օրվա հրահանգով են շարժվում: Նիկոլին հրահանգել է Փաշազադեն, «ուղտերին»՝ Նիկոլը:

«Ուղտաերթին» մասնակցում էին պետական հիմնարկի աշխատողներ, ՏԻՄ համակարգերում աշխատողներ, ՔՊ-ականներ, ոստիկաններ (համապատասխան շորերով), ուրիշ ոստիկաններ (ոչ համապատասխան շորերով), «հոգևորականներ» և մի տղամարդ՝ ատամնատեխնիկ:

«Ուղտավոր» էր դարձել նաև «Գռզո» մականունով օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Եթե իր կամքով լիներ, ապա, թերևս, չէր մասնակցի: Քանզի Սուքիասյան Խաչատուրին միայն փողն է հետաքրքրում: Հոգևոր թեմաներն իր համար չեն, երթից էլ փող չես քամի: Բայց քանի որ փողն այսօր կախված է Նիկոլից, ուստի «Գռզոն» մասնակցում էր:

Դատելով ամենից՝ Խաչատուրը, ամեն դեպքում, նյարդայնացած էր: Ու քանի որ նյարդայնացած էր, ուստի աղմկում էր: Լրագրողի հարցերին պատասխանում էր ոչ ադեկվատ պահվածքով: Հասցրեց նաև վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալ: Երևի այդպիսով ուզում էր Նիկոլին ցույց տալ, որ հավատարիմ է և անկեղծ «ուղտավոր»: Կամ էլ՝ դա Նիկոլին քծնելու ձև է:

Դժվար է ասել, թե ուրիշ էլ ինչ պատճառ կար, որը կարող էր նյարդայնացնել և հունից հանել «Գռզոյին»: Հազիվ թե ադրբեջանական բենզինի թեմայից նեղված լիներ, որովհետև փողից նա երբեք չի նեղվել: Մնում է նեղվածությունը փնտրել նաև ներիշխանական տիրույթում: ՔՊ-ում երևի զգում են, որ վիճակները լավ չի լինելու: «Գռզոն» էլ է զգում: Դրա համար էլ ձայնը գցել է գլուխն ու անկապ գոռգոռում է:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ժողովրդական մի հին խոսք կա: Ասում են՝ երբ շան սատկելիքը գալիս է, գնում է ժամի դուռ: Քաղաքական առումով ՔՊ-ի սատկելիքն, իրոք, գալիս է (թող ներեն մեզ կենդանասերները վատ համեմատության համար): Դրա համար էլ «ուղտաերթ» են անում:

Այս խորագրի վերջին նյութերը