Նիկոլ Փաշինյանն ուղտերով երթի ավարտին հայտարարեց, որ պետությունն ու Եկեղեցին միասին են։ Մինչդեռ Սահմանադրությամբ այդ երկուսը տարանջատված են։ Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Պետությունն օջախի հետ համեմատող, իրեն օջախատեր համարող, «պետությունը ես եմ» կարգախոսի սիրահար Նիկոլ Փաշինյանը Եկեղեցին ևս համարում է պետության մաս։ Այսինքն, ինքնահռչակ օջախատերն իրեն ոչ միայն վարչապետ է համարում, այլ նաև կաթողիկոս։ Թեև ժամանակին ինքն իրեն համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մոտ կարգավիճակի իջեցում է։
Փաստորեն, գարունը դեռ չեկած, սրացումներ են արձանագրվում»,-նշել է Արեգնազ Մանուկյանը։
Ինքնահռչակ «կաթողիկոսը» (տեսանյութ)