Լրահոս

06.01.2026 16:01


Լոռու մարզի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին

Լոռու մարզի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին

Հունվարի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Նշված հասցե է մեկնել Լոռու մարզի համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։

Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը