Կարծիք

05.01.2026 20:06


«Ռեֆորմատորի» մոլուցքը՝ որպես հոգեկան խանգարում

«Ռեֆորմատորի» մոլուցքը՝ որպես հոգեկան խանգարում

«Ռեֆորմատորի մոլուցք» աղտանիշը նկարագրական տերմին է, որը կիրառվում է հոգեբուժության մեջ։

Հասկացության էությունը «բարեփոխիչի մոլուցքի» տակ հասկանում են այնպիսի վիճակ, երբ մարդը մոլեգնորեն տարված է հասարակության, պետության, գիտության, կրոնի կամ բարոյականության արմատական վերափոխման գաղափարով եւ իր գաղափարը համարում է միակ ճշմարիտը, չի ընդունում քննադատություն կամ այլընտրանքային կարծիքներ, կարող է ամբողջ ժամանակը, ուժերն ու միջոցները ծախսել «բարեփոխման» գաղափարի վրա՝ քայքայելով սոցիալական կապերը։

Հիմնական առանձնահատկությունը սովորական ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից կամ իդեալիզմից տարբերությունը այն է, որ այստեղ առկա է

- ոչ քննադատական վերաբերմունք և հիվանդագին մտասեւեռումն այդ գաղափարի վրա։

Բարեփոխիչի մոլուցքն ավելի հաճախ դիտվում է որպես դրսևորում, այլ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն։ Այն կարող է հանդիպել հետևյալ դեպքերում․

- զառանցանքային խանգարումներ (հատկապես բարեփոխչական կամ վեհության մոլուցքի զառանցանք)

-պարանոյալ խանգարումներ, որպես շիզոֆրենիկ սպեկտրի խանգարումներ։

- երբեմն՝ մանիակալ վիճակների ժամանակ (օրինակ՝ երկբևեռ խանգարման դեպքում), եթե գաղափարները կրում են մեծամիտ և անիրատեսական բնույթ։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը