Աշխարհ

05.01.2026 13:24


Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 30.89%

Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 30.89%

Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 30,89%: Այս մասին հայտնել է երկրի Վիճակագրության ինստիտուտը։

«Սպառողական գների ինդեքսը ամսական կտրվածքով կազմել է 0,89%: Տարեկան գնաճը կազմել է 30,89 տոկոս»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Անկախ տնտեսագետների խումբը (ENAG), իր հերթին, հստակեցրել է, որ դեկտեմբերին գնաճը ամսական կտրվածքով կազմել է 2,11%, իսկ տարեկան կտրվածքով՝ 56,14%:

Թուրքիայի իշխանությունները 2026 թվականին կանխատեսում են տնտեսական աճ 3,9% մակարդակում, ընդ որում՝ նախատեսվում է գնաճը նվազեցնել 20%-ից ցածր. այս մասին ավելի վաղ հայտարարել էր հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը