Կարծիք

05.01.2026 13:03


Վարդաշենի վթարային հանրակացարանի բնակարաններից մեկում 2026թ․ սկսվեց տանիքի փլուզմամբ (տեսանյութ)

Վարդաշենի վթարային հանրակացարանի բնակարաններից մեկում 2026թ․ սկսվեց տանիքի փլուզմամբ (տեսանյութ)

Վարդաշենի 68 հասցեում գտնվող վթարային հանրակացարանի բնակարաններից մեկում 2026 թվականի հունվարի 4-ը սկսվեց տանիքի փլուզմամբ։

Մինչ ՀՀ կառավարությունն ու քաղաքապետարանը հերթական անգամ զբաղված են ձգձգվող, անպտուղ «բանակցություններով», բնակիչների կյանքը գտնվում է իրական ու անմիջական վտանգի տակ։

ՔՊ իշխանությունը շարունակում է միլիոնավոր դրամներ մսխել շոուների, տոնական փայլի և ինքնագովազդի վրա՝ չգիտակցելով կամ գիտակցաբար անտեսելով ամենաառաջնայինը՝ քաղաքացու կյանքի իրավունքը։

Երբ մարդիկ քնում են փլվելու վտանգի տակ գտնվող տանիքների տակ, ու միևնույն ժամանակ իշխանության համար առաջնահերթ չեն անվտանգ բնակարանները, փոխարենը առաջնահերթ են ցուցադրական միջոցառումները, սա արդեն նշանակում է, որ իշխանությունը շահագրգռված չէ մարդկանց կյանքի անվտանգությամբ ևս։

Այս ամենն արդեն ոչ թե անփութություն է, այլ քաղաքական անպատասխանատվություն ու մարդու իրավունքների վրա թքած ունենալ։

Քաղաքացին չպետք է զոհ դառնա իշխանության անգործությանը։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը