Լրահոս

07.01.2012 11:31


Գվարդիոլան համարվել է աշխարհի լավագույն մարզիչը

Գվարդիոլան համարվել է աշխարհի լավագույն մարզիչը

«Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է 2011թ. աշխարհի լավագույն ակումբային մարզիչը։ Նա Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կայքում 201 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ Քվեարկությանը մասնակցել են  81 երկրների մասնագետներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռեալի» մարզիչ Ժոզե Մաուրինիոն, ով լավագույն մարզիչ էր ճանաչվել նախորդ տարի։ Այս անգամ նա ստացել է 112 միավոր։

Երրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է։ Նա վաստակել է 107 միավոր։

«Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» մարզիչները հայտնվել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերում։

Այս խորագրի վերջին նյութերը