Աշխարհ

04.01.2026 16:04


«Ձեռքերդ հեռու Վենեսուելայից»․ ի աջակցություն Մադուրոյի ակցիաներ ԱՄՆ-ում և Եվրոպայում (տեսանյութ)

«Ձեռքերդ հեռու Վենեսուելայից»․ ի աջակցություն Մադուրոյի ակցիաներ ԱՄՆ-ում և Եվրոպայում (տեսանյութ)

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակցության ակցիաներ են անցկացվում ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Նյու Յորքի, Փարիզի, Աթենքի, Հռոմի և այլ քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ բողոքելով ամերիկյան միջամտության դեմ:

Իսկ Վաշինգտոնում ցուցարարները Սպիտակ տան մոտ հավաքվել են պաստառներով ու Վենեսուելայի դրոշներով։

Մարդիկ այրում են ամերիկյան դրոշները և վանկարկում «Ձեռքերդ հեռու Վենեսուելայից», «Ոչ պատերազմին», «ԱՄՆ, հեռու մնա Կարիբյան ավազանից»: Նրանք պահանջում են ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը