Վրաստանից ՀՀ ճանապարհին 5 կիլոմետրանոց խցանում է առաջացել (տեսանյութ)
Վրաստանից Հայաստան տանող՝ դեպի Բագրատաշենի անցակետ ավտոճանապարհին առաջացել է խոշոր խցանում՝ մոտ 5 կիլոմետր երկարությամբ։ Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Մարդատար ավտոմեքենաների կուտակումը սկսվում է միջազգային նշանակության S-7 մայրուղու Սադախլո բնակավայրից։
Հայ-վրացական սահմանի անցման ժամանակը (հաշվի առնելով խցանումը) ներկայումս հասնում է մինչև 3 ժամի։
Խցանման հիմնական պատճառն ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին և 31-ին Վրաստան մեկնած քաղաքացիների վերադարձն է Հայաստան։
Հիշեցնենք, որ Ամանորը Վրաստանում անցկացնելու համար հարևան երկիր մեկնողները ստիպված էին ժամերով սպասել նաև մեկնելու համար, որպեսզի կարողանան հատել հայ–վրացական սահմանը։