Նախորդ տարվա վերջին րոպեներին Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հանդես եկավ ինքնախոստովանական ուղերձով։ Նա իր ամանորյա խոսքում նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Արցախը գիտակցաբար է հանձնել Ադրբեջանին։
Ըստ Նիկոլի՝ ինքը Արցախը հանձնել է, որպեսզի, իբր, փրկի Հայաստանը ու մեր երկիրը դարձնի ինքնիշխան։
Նիկոլ Փաշինյանը հրեշավոր հայտարարություն է անում, որն ամբողջությամբ տեղավորվում է նրա՝ «Արցախի հարցը թոկ էր Հայաստանի վզին» հակապետական գաղափարի շրջանակներում։ Ինքը Ալիևին հավատարմության երդում է տալիս՝ հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել։ Նրա այդ հայտարարությունը հզոր հաղթաթուղթ է դառնում Ալիևի ձեռքում, որովհետև ստացվում է, որ Հայաստանը սխալ ու հանցավոր պետություն է։
Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում։ Ու եթե Նիկոլն այն սխալ է համարում, ուրեմն սխալ է համարում մեր երկրի գոյությունը։ Ճիշտ է, հիմա նա էժանագին ու դեմագոգիկ բաներ է խոսում «իրական Հայաստանի» մասին, բայց դա չի փրկում իրավիճակը։ Ճշմարտությունն այն է, որ նա Ադրբեջանի օգտին քարոզ է տանում ու հարվածում Հայաստանին։
Այս ամենը Նիկոլի կողմից ինքնախոստովանական ցուցմունք է։ Հանցագործության ու պետական դավաճանության մասին հայտարարություն։ Ու կապ չունի, որ նրա այս խոսքերից հետո դատախազությունը գործ չի հարուցում։ Ազգային ու պետական, այլ ոչ թե նիկոլական դատախազության պարագայում այդ գործն անմիջապես հարուցվելու է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ուղերձը

Հայկ Ուսունց