Աշխարհ

04.01.2026 13:00


Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայում քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը և հարցերը լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով»,-նշել են ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Պեկինում մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի և նրա կնոջ հարկադիր ձերբակալությամբ: Չինաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:

Նշենք, որ Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 5-ին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը