Աշխարհ

03.01.2026 12:05


Պայթյուններ՝ Վենեսուելայում (տեսանյութ)

Պայթյուններ՝ Վենեսուելայում (տեսանյութ)

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մի քանի հատվածներից, այդ թվում՝ ռազմական օբյեկտներից գրեթե միաժամանակ բազմաթիվ հաղորդումներ են ստացվել պայթյունների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է BBC-ն։

Ականատեսների խոսքով՝ վնասվել են քաղաքի կենտրոնում գտնվող Լա-Կառլոտա ռազմական օդանավակայանը և Ֆուերտե-Տիունա գլխավոր ռազմական բազան։

Ըստ աղբյուրի՝ համացանցում տարածված համապատասխան տեսանյութերում, ըստ երևույթին, պատկերված են երկու օբյեկտներում պայթյունների կադրերը։

Նշվում է, որ մոտակա մի քանի բնակավայրերում բացակայում է էլեկտրամատակարարումը։ Կան նաև չհաստատված հաղորդումներ քաղաքի վրայով թռչող ինքնաթիռների մասին։

Լրատվամիջոցը նշել է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև լարվածության պայմաններում, քանի որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական հարվածներ հասցնել Կարիբյան ծովում գործող նավակներին, որոնք ենթադրաբար տեղափոխում են թմրանյութեր։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրվել է անօրինական կերպով և անձամբ ներգրավված է երկրի տարածքով թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Վենեսուելայի կառավարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին գործողությունները, ներառյալ պատժամիջոցների տակ գտնվող նավթային տանկերների բռնագրավումը, հանդիսանում են նախագահ Մադուրոյին տապալելու և Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձի մաս։

Այս խորագրի վերջին նյութերը