Լրահոս

06.01.2012 20:32


Շիրակի թեմի առաջնորդն այցելել է որբ երեխաներին

Այսօր` Ս. Ծննդյան Ս. Պատարագից և Ջրօրհնեքից անմիջապես հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այցելեց «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում տեղադրված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» (http://shirakcentre.org/hy/news/1396-shirak-centre-ngo) տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին: Սրբազանը շնորհավորեց երեխաներին Ս. Ծննդյան տոնի առթիվ,  ինչպես նաև ԱՄՆ Հարավային հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի կողմից ուղարկված  անհայտ բարերարի նվիրաբերած գումարը տրամադրեց ծնողազուրկ երեխաներին:

Այս խորագրի վերջին նյութերը