Լրահոս

03.01.2026 11:21


Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը հունվարի 3-ին ժամը 10:15-ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ են։

Ինչպես տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները երթևեկելի են։

Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը