Լրահոս

06.01.2012 22:45


Արգիշտի 4 շենքի բնակիչների պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը ԶԼՄ-ների համար

Վերջերս zham.am-ն անդրադարձել էր Արգիշտի 4 շենքի բնակիչների բողոքի նամակին` այն զուգահեռաբար ուղարկելով նաեւ ՀՀ Ոստիկանությանը: Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը պատասխանեց մեր հարցմանը, որը ներկայացնում ենք` առանց փոփոխության:

«Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությանը հղած գրության և zham.am ինտերնետային կայքում հրապարակված նյութերում նշված փաստերը ստուգելու առնչությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է անցկացվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշված փաստերը չեն հիմնավորվել, իսկ նամակագիրների տվյալներով անձիք Արգիշտի 4 շենքում չեն բնակվում։ Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ոմն Գուգոն Գուրգեն Հովակիմի Բաղդասարյանն է, որի վերաբերյալ «ապօրինի բրոքերությամբ» զբաղվելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնի հարկային տեսչություն։ Ձեռնարկված միջոցառումները շարունակվում են՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»։

zham.am

Նաև ուզում ենք տեղեկացնել բոլորին որ այդ շենքի բնակիչները շատ են վախեցել բրոքեր Գուրգենից և այդ իսկ պատճառով էլ կեղծ անունների տակ են հանդես եկել: Գուրգենը շատ վտանգավոր մարդ էր և բնակիչները չէին ցանկանում գործ ունենալ նրա հետ:Շատ շնորհակալ ենք ոստիկանությանը և հարկային տեսչությանը մեզ օգնելու համար ինչպես նաև լրատվամիջոցներին իրենց կատարած բարի գործի համար:Լրատվամիջոցների հրապարակումների և ոստիկանության ստուգումների շնորհիվ կանխվեց ապօրինի բրոքերությունը Արգիշտի 4 շենքում և Գուրգենի մենաշնորհ ու ապաշնորհ գործունեությունը:Չգիտենք թե նրան տուգանել են թե վտարել բայց որ շենքում էլ չի երևում դա փաստ է: Տեղեկացնում ենք նաև որ անբարո կանայք ու աղջիկները էլ չեն գալիս շենք և չեն անհանգստացնում բնակիչներին ու հյուրերին , իսկ պարսիկները իրենց շատ լավ են դրսևորում , քանի որ մեր տեղեկությունների համաձայն նա էլ չի բերում նրանց: Եվ այս ամենը Գուրգենի շենքից հեռանալուց հետո:Չնայած տեղյակ չենք նա ամոթից է ինքնակամ հեռացել թե նրան հեռացրել է շենքի ղեկավարությունը իր շուրջ բարձրացած սկանդալից հետո:Անկեղծ ասած շենքի բնակիչները և նաև շենքի ղեկավարությունը տեղյակ չեն եղել որ Գուրգենը ապօրինի բրոքերությամբ է զբաղվել այսքան ժամանակ:Նաև կան մարդիկ որոնք փնթփնթում են ու բողոքում որ Գուրգենը էլ չկա ու պարսիկ չի բերում:Այդ մարդիկ 2 տարի կախվածության մեջ են եղել Գուրգենից և հիմա էլ չեն կարողանում պոկվել այդ կախվածույթունից:Նրանք կոծկել են Գուրգենի ողջ սև գործունեությունը և սատարել են նրան մինչև վերջ , քանի որ կաշառված են եղել:Ինչ արած փաստը մնում է փաստ որ ամեն ինչ դեռ շատ լավ ու հանգիստ է շենքում:Նորից շնորհակալություն ենք հայտնում լրատվամիջոցներին իրենց կատարած աշխատանքի համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

06.01.2012թ.

Լեյլա Սարդարյան

Արգիշտի փ.,շենք 4-ի բնակիչների պաշտոնական ներկայացուցիչ

Այս խորագրի վերջին նյութերը