Օրվա լուր

01.01.2026 15:11


Նիկոլ Փաշինյանի ուղերձը ․․․ Ադրբեջանին ու Թուրքիային

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ․․․ Ադրբեջանին ու Թուրքիային

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի գլխավոր հասցեատերերը Ադրբեջանն ու Թուրքիան էին։ Ավելի կոնկրետ՝ Ալիևը և Էրդողանը։

Նա երկարաշունչ իր ուղերձում գովաբանում էր մեր պարտությունը, հավատարմության երդումներ էր տալիս Ալիևին և նրանից ակնկալում էր աջակցություն՝ իշխանության վերարտադրման հարցում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝

–Հայաստանը հետանկախական շրջանում երբեք այսքան ինքնիշխան ու անվտանգ չի եղել, որքան Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո,

–Հայաստանը հետանկախական շրջանում երբեք այսքան ինքնիշխան ու անվտանգ չի եղել, որքան միակողմակի զիջումներով սահմանագծումից հետո,

–Հայաստանը հետանկախական շրջանում երբեք այսքան ինքնիշխան ու անվտանգ չի եղել, որքան Ադրբեջանով Հայաստան բերված ցորենից ու բենզինից հետո,

– Հայաստանը հետանկախական շրջանում երբեք այսքան ինքնիշխան ու անվտանգ չի եղել, որքան ադրբեջանական օրակարգով ընթացող «խաղաղության» գործընթացից հետո։

Նիկոլն, իհարկե, բլեֆ է անում։ Ինքը նույն բլեֆն անում էր 2021–ին՝ խոստանալով խաղաղություն, բայց իրականում բերելով պատերազմ ու Արցախի կորուստ։

Հիմա նա Ադրբեջանից ու Թուրքիայից ակնկալում է ձևական քայլեր, որպեսզի կարողանա խաբել հայ ժողովրդին, թե, իբր, խաղաղություն է բերում։ Նիկոլը Էրդողանին ու Ալիևին խոստանում է 2026–ին վերարտադրվելուց հետո Հայաստանից այնպիսի զիջումներ, ինչպիսին տեսանք Արցախի մասով։

Նիկոլի ուղերձը հենց այդ մասին էր։ Մնացածը դատարկությւոն և դեմագոգիա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը