Ձերբակալվել է Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի նախկին պետը
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին Ստամբուլի դատախազությունում 7 ժամ ցուցմունքներ տալուց հետո ձերբակալվել է: Մեկուսարան ուղարկվելուց առաջ նա հայտնել է լրագրողներին, որ դատախազությունն իրեն մեղադրում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ, և այդ «մեղադրանքները ուղղակի ծիծաղելի են»: Նախկին գեներալը Թուրքիայի պատմույթան մեջ դարձավ առաջին նման բարձրաստիճան նախկին զինվորականը, ում ձերբակալել է քաղաքացիական դատարանը: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը:
-Գլխավոր շտաբի պետ լինելով ես ղեկավարել են աշխարհի ամեանհզոր բանակներից մեկը: Նման բանակը ղեկավարող մարդուն ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքը տրագիկոմիկ է, - ասել է Բաշբուղը:
«Էրգենեկոնի» գործով, բացի «ահաբեկչական» մեղադրանքներից նրան մեղադրում են նաև պետական հեղաշրջման նախապատրաստման, ինչպես նաև պետական այլ կառույցների աշխատանքներին խոչընդոտելու համար: Մասնավորապես, Բաշբուղը, այլ կասկածյալների հետ միասին ստեղծել է մի քանի կայքեր, որտեղ վարկաբեկվել է երկրի ներկայիս իշխանությունը: Նախկին գեներալը բազմիցս հերքել է մեղադրանքները: Դատախազությունը գտնում է, որ այդ կայքերը ստեղծվել են Բաշբուղի անմիջական ցուցումով: