Թող Նոր տարին լինի փոփոխությունների սկիզբ՝ հիմնված արդարության, պատասխանատվության և հանրային կամքի վրա
Սիրելի՛ հայրենակիցներ,
սիրելի՛ Վաղարշապատցիներ,
Շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա առթիվ՝ մաղթելով, որ գալիք տարին դառնա իրական վերափոխումների, ազգային զարթոնքի և արժանապատիվ առաջընթացի տարի մեր ժողովրդի համար։ Թող Նոր տարին լինի փոփոխությունների սկիզբ՝ հիմնված արդարության, պատասխանատվության և հանրային կամքի վրա։
Վստահ ենք, որ հայ ժողովուրդն ունի ներուժ՝ նոր որակի պետություն և հասարակություն կառուցելու համար։ Թող Վաղարշապատը, որպես հոգևոր ու պատմական կենտրոն, շարունակի լինել ազգային վերածննդի, գիտակից պայքարի և լուսավոր ապագայի խորհրդանիշ։
Մաղթում ենք միասնություն, վճռականություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Թող Նոր տարին բերի իրական հեղափոխություն մտածողության մեջ, գործերում և արդյունքներում։
Շնորհավոր Նոր տարի և նոր սկիզբ մեր ազգին։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից