Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել «միջուկային» խնդրով բանակցությունները
-Կարծում եմ, Թուրքիան քննարկումների համար լավագույն վայրն է, սակայն այս հարցը դեռ կողմերի համաձայնեցման կարիք ունի,-այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով «միջուկային» խնդրով բանակցություններին:
Նա շեշտել է, որ Թուրքիան արդեն դրական է արձագանքել իր տարածքում «5+1» ձևաչափով (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 երկրներ գումարած Գերմանիան) բանակցությունների անցկացման գաղափարին և այդ մասին արդեն տեղեկացրել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնին:
Այս ձևաչափով բանակցություններ վերջին անգամ տեղի էին ունեցել արդեն անցած տարվա հունվարին և անարդյունավետ ավարտվել, իսկ մի քանի օր առաջ ԵՄ ներկայացուցիչը հայտնել էր, որ բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը նախապայմաններ չառաջադրի:
Սալեհին նաև անդրադարձել է ԵՄ-ի` Իրանից նավթի ներկրման դադարեցման մասին որոշմանը, շեշտելով, որ, «Իրանը վերջին 32 տարում պատժամիջոցների փոթորիկի է դիմակայել, և կդիմակայի այս մեկին ևս»: