Լրահոս

31.12.2025 09:56


Հրազդան գետում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քրոջ մարմինը

Հրազդան գետում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քրոջ մարմինը

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գետից դուրս է բերվել դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ՝ Լիլիթի դին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում էր Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։

Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և տուն չէր վերադարձել։

Այս խորագրի վերջին նյութերը