Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մասնակիորեն բավարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը` նրա նկատմամբ կալանք խափանման միջոցը փոխարինելով տնային կալանքով և գրավով: Այս մասին հայտնում է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025-ի հունիսի 18-ից, իսկ նոյեմբերի 18-ին կալանքը երկարաձգվել է երկու ամսով։