Լրահոս

30.12.2025 18:05


Որպես անհայտ կորած որոնվում է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը

Որպես անհայտ կորած որոնվում է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը

Դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է եկել և տուն չի վերադարձել։ Մինչև այսօր նրան որոնում են հարազատները, բարեկամները, ընկերները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, իսկ 2 օր է նրանց են միացել նաև փրկարարներ Երևանից և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից։

Հարազատները, ինչպես նաև SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում են հասարակությանը, ովքեր տեղեկություն ունեն Լիլիթի վերաբերյալ, կարող են հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության 102 ծառայություններ։

Այս խորագրի վերջին նյութերը