Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը քաղաքական ապաստան է խնդրում Չեխիայից
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, ով ներկայումս գտնվում է Չեխիայում, քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրի իշխանություններից: Life News–ը տեղեկացնում է, որ որպես քաղաքական ապաստան խնդրելու հիմք՝ բերվել է Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսնու մտավախությունը, թե իշխանությունները հետապնդելու են Տիմոշենկոյի ընտանիքի անդամներին։
Նախորդ տարվա հոկտեմբերին Յուլյա Տիմոշենկոն, Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով, դատապարտվեց յոթ տարի ազատազրկման։
Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգը հաստատել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսինը խնդրել է քաղաքական ապաստան։
51-ամյա Ալեքսանդր Տիմոշենկոն երբեք չի հանդիսացել քաղաքական և հասարակական կյանքի ակտիվ մասնակից։ Նա պարբերաբար հանրության առջև սկսել է հայտնվել միայն նախորդ տարի, երբ Յուլյա Տիմոշենկոն ձերբակալվել է։
Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը քաղաքական ապաստան է խնդրում Չեխիայից
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, ով ներկայումս գտնվում է Չեխիայում, քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրի իշխանություններից: Life News–ը տեղեկացնում է, որ որպես քաղաքական ապաստան խնդրելու հիմք՝ բերվել է Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսնու մտավախությունը, թե իշխանությունները հետապնդելու են Տիմոշենկոյի ընտանիքի անդամներին։
Նախորդ տարվա հոկտեմբերին Յուլյա Տիմոշենկոն, Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով, դատապարտվեց յոթ տարի ազատազրկման։ Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգը հաստատել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսինը խնդրել է քաղաքական ապաստան։