Լրահոս

06.01.2012 01:07


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ

Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 5-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը, ապա և Միածնաէջ Տաճարի Ս. Սեղանի լույսը փոխանցեց Մայր Աթոռի միաբանությանը և ներկա հազարավոր հայորդիներին:

Այս խորագրի վերջին նյութերը