Տնտեսական ակտիվության աճի հիմքում ընկած են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։
Այսպես.
Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով: Սակայն ՏԱՑ-ի աճն ապահովող երկու կարևոր գործոններ՝ շինարարության բարձր աճի տեմպը և արդյունաբերության վերականգնումը հիմնված են անկայուն գործընթացների վրա:
Արդյունաբերության աճի տեմպն արագանում է, թեև դրա հիմքում ընկած գործոններն անկայուն են: Արդյունաբերության ոլորտը սկսել է արագ վերականգնվել, և արդեն իսկ գրանցվում են դրական աճի ցուցանիշներ: Սակայն վերջին ամիսների աճը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության «հիմնային մետաղների արտադրություն» ենթաոլորտի աճով, որն ընթացիկ տարվա հոկտեմբերին ապահովել է մշակող արդյունաբերության 20.8% աճի 18.4 տոկոսային կետը: Վերջինս հիմնականում պայմանավորված է ոսկու և այլ մետաղների վերաարտահանմամբ։
Տնտեսության արտահանելի հատվածի դրական զարգացումները դեռևս շատ փոքր են։ Թեև արտահանման և ներմուծման ցուցանիշները արդեն իսկ դարձել են դրական և կտրուկ արագացել են, դրանք դեռևս բավարար չեն արտաքին առևտրի վերականգնման և առողջ աճի մասին խոսելու համար: Մասնավորապես, եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 2.2%: Նմանատիպ ցածր աճ ունի նաև ներմուծման ճշգրտված ծավալը՝ 3.6%: Այդ ցուցանիշները բավական ցածր են և ցույց են տալիս, որ նշանակալի դրական զարգացումներ ոլորտում դեռևս չկան:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/VYFGf։