Քաղաքական

25.12.2025 09:10

Եկեղեցական «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ»

Եկեղեցական «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի միջոցով կլուծարի «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից։

Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, հանրային հեռարձակողների թիվը։

Գործող օրենքով հանրային հեռարձակողները երեքն են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը», որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։

Շողակաթ ՀԸ-ի ինչպես նաև Եկեղեցու դեմ արշավը և ՓԲԸ-ի գործունեության դադարեցման պահանջը ձևավորվեց այն բանից հետո երբ մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի պայքարը։ Քաղաքացիական պայմանագրի անդամներն այս ամենի մասին խոսում էին դեռևս անցած տարվանից՝ դժգոհելով դրա բովանդակությունից։

Դեռ հոկտեմբերին, առաջարկվող փոփոխությունը ընդունելի չէր եղել Հանրային հեռարձակողի խորհրդի համար։ Կառավարությանը ուղարկված գրության մեջ Խորհուրդը նշել էր, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։ Իսկ ահա այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագի ամփոփաթերթում Հանձնաժողովը նշել է՝ «Հանրային հեռարձակողի խորհուրդը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չունի

Նախագծով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։

Ինչպես ակնհայտ է դառնում, իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ» հեռուստաընկերությամբ չհեռարձակվի»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։