Լրահոս

24.12.2025 18:03


Լոռիում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա տուժած

Լոռիում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 24-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ 22-ամյա Անահիտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը