Քաղաքական

24.12.2025 14:05

Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից

Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից

Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ Եկեղեցու Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Այս մասին նշված է Մկրտիչ Եպիսկոպոսի՝ կալանավայրից արված հայտարարության մեջ:

«Կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն։

Այս տիրադավ ու տիրադրուժ խմբակի գործողությունների ճշգրիտ բնութագրումն է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ» (Երեմիա ԻԲ․ 13)։

Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։

Եսայի մարգարեի խոսքն այսօր նրանց համար հնչում է որպես դատավճիռ. «Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս» (Եսայի Ե․20)։ Դեկտեմբերի 18-ին դուք հենց այդ ճանապարհն ընտրեցիք՝ խավարն անվանելով լույս, ապստամբությունը՝ բարեպաշտություն, իսկ հավատարմությունը՝ հանցանք։ Ձեր խոտոր, հակականոնական, անօրեն և արկածախնդիր վարքով դուք մոլորեցնում եք հավատացյալ ժողովրդին՝ գիտակցաբար ծառայելով այն ուժերին, որոնք մշտապես ձգտել են ներսից քանդել Հայ Եկեղեցին։

Երախտագիտությամբ ու զորակցությամբ ջերմորեն ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը՝ հավատարմություն պահած եպիսկոպոսներին ու վարդապետներին, քահանայից դասին, սարկավագներին և մեր հավատացյալ ժողովրդին, որոնք այս փորձության օրերին չլքեցին Մայր Եկեղեցին։ Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ և ազգընտիր Հայրապետին։ Պատմությունը կարձանագրի, թե ով կանգնեց սրբության կողքին, և ով՝ սրբության դեմ»,- նշված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։