Լրահոս

06.01.2012 11:24


Թուրքիան գնելու է F-35 կործանիչներ

Թուրքիան գնելու է F-35 կործանիչներ

Թուրքիայի կառավարությունը որոշել է գնել ամերիկյան արտադրության F-35 երկու կործանիչներ։ Մոտ ժամանակներում «Lockheed Martin» ընկերության հետ տեղի կունենա կործանիչների մատակարարման մասին պայմանագրի ստորագրությունը։ Կործանիչները Թուրքիա կհասնեն 2015թ.։

Ընդհանուր առմամբ Թուրքիան ծրագրում է ձեռք բերել 116 հատ F-35։ Ավելի վաղ՝ 2011թ. մարտին, այս կործանիչների ձեռք բերման շուրջ բանակցությունները կասեցվել էին։ Խոսակցություններ կային, որ Թուրքիան կարող է ընդհանրապես հրաժարվել այդ գործարքից։ F-35 կործանիչների ձեռք բերումը Թուրքիայի կառավարության համար կարժենա 16 միլիարդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը