Քաղաքական

23.12.2025 14:19

Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան

Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան

Հակառակ դատական որոշումներին ու ողջամտությանը՝ Երևանի 2,5–միավորանոց կոալիցիան շարունակում է թանկ գին սահմանել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների, աղբահանության և այլ ծառայությունների մասով։ Ավագանու այսօրվա նիստն այդ առումով քաղաքական պոռնոգրաֆիա էր հիշեցնում, քանզի բոլոր ծախվածները բացահայտ էին գործում՝ առանց ամաչելու, առանց թաքնվելու, առանց ձևականությունների։

Այս ամենի պատճառը մեծ սուտն է։ Խաբեբայությունը։

Երևանի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» խաբեց։ Խաբեց նաև թուրքական 5–րդ շարասյան վառ ներկայացուցիչ «Հանրապետությունը»՝ ընտրությունների ժամանակ որպես մեղմիկ ընդդիմություն ներկայանալով ու հետո շատ գռեհիկ ձևով ՔՊ–ի տակ անցնելով։

Խաբեցին նաև «Հանրային ձայն» կոչվածի ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կոշտ ու կոպիտ ընդդիմություն ներկայացան, բայց ընտրություններից հետո այնպիսի քաղաքական թրաֆիքինգի ենթարկվեցին, որ ՔՊ–ն պարզապես պարտավոր է դրանց հետ «ամուսնանալ» և 2026–ի ԱԺ ընտրություններում վերցնել ՔՊ–ի ցուցակ։

Ափսոս է Երևանը, որ սրանց ձեռքն է ընկնել։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Կգա նաև չարի վերջը։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։