Լրահոս

23.12.2025 13:45


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այս խորագրի վերջին նյութերը