Ցիսկարիձեին աշխատանքից հեռացնում են ղեկավարությանը քննադատելու համար
Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն կարծում է, որ իրեն աշխատանքից հեռացնում են ղեկավարությանը քննադատելու համար։ Արտիստը Մեծ թատրոնում կես դրույքով դասավանդում է։ Սակայն նրան տեղեկացրել են, որ դեկտեմբերի 31–ից նա այլևս չի աշխատելու։
«Հավանաբար նրանք այդպիսով ցանկացել են իմ ծննդյան տարեդարձի օրը՝ դեկտեմբերի 31–ին, նմանօրինակ նվեր մատուցել։ Իմ պայմանագիրը դեռ ավարտված չէ, բայց ինչպես ինձ են բացատրել, թատրոնին անհրաժեշտ է մեկ դրույքով աշխատող դասախոս։ Որքան ես գիտեմ, օրենքով, եթե մեկ դրույքով դասախոս է անհրաժեշտ, ապա նրանք առաջին հերթին պետք է այն առաջարկեին ինձ։ Սակայն նրանք դա չեն արել և եթե շարունակեն չանել, ապա ես կդիմեմ դատարան»,–ասել է Ցիսկարիձեն։
Ավելի վաղ՝ Մեծ թատրոնի վերանորոգումից հետո, Ցիսկարիձեն ԶԼՄ–ներին ասել էր, որ այն անորակ է արվել։ Այժմ Ցիսկարիձեն կարծում է, որ այդ քննադատության համար իրեն ցանկանում են պատժել և այդպիսով հետագայի համար նախազգուշացնել նաև մյուսներին։