Քաղաքական

22.12.2025 20:51

Վերանորոգման ենթակա դիտահորերն ասֆալտապատում ու անհետացնում են (տեսանյութ)

Վերանորոգման ենթակա դիտահորերն ասֆալտապատում ու անհետացնում են (տեսանյութ)

Տարեցտարի ոլորտների կարգավորմանն ուղղված միլիարդներն ավելանում են, իսկ արդյունքների փոխարեն առաջանում են նոր խնդիրներ: Քաղաքային իշխանությունը գտել է «օպտիմալ» լուծում վերանորոգման ենթակա դիտահորերը շահագործման հանձնելու համար: Այսուհետև, դիտահորերի խնդիրը լուծվելու է այն ամբողջապես ասֆալտապատելու և անհետացնելու միջոցներով:

Երևանի 2026 թվականի բյուջեով «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 4 մլրդ 292 մլն դրամ` 2025 թվականի 3 մլրդ 43 մլն դրամի դիմաց: Այս միլիարդներն ուղղված են միջին նորոգման, փոսալցման, դիտահորերի փոխարինման և վերանորոգման, ճաքալցման և ընթացիկ աշխատանքների իրականացմանը: Սակայն, ակնհայտ երևում է, որ դիտահորերի փոխարինումը կարծես թե խառնվել է փոսալցման աշխատանքներին:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։