Տնտեսական

22.12.2025 17:38


Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը (տեսանյութ)

Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը (տեսանյութ)

Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամերիաբանկը մեկնարկել էր «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավը, որի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Բանկի 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը:

Առաջադրվել էր 8 ոլորտ` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, սպորտ ու առողջ ապրելակերպ և մշակույթ։ Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 55 000 մարդ։ Հանրության քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները հավաքել էին երեխաների առողջությունը՝ 54.9%, և կրթությունը` 19.5%։

Ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված ավելի քան 80 ծրագրերից ընտրվել է երեխաների առողջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված 15 ծրագիր` խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին դեղորայքի տրամադրում, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավում, դպրոցներում սմարթ էկրանների ապահովում, երեխաների համար հատուկ սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայի տրամադրում, կիբերանվտանգության, արհեստական բանականության և մշակութային կրթության ոլորտում դասընթացների իրականացում և այլն:

Մանրամասները` հոլովակում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը