Լրահոս

20.12.2025 09:38


Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր

Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր

Դեկտեմբերի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ա․-ի վարած թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Գ․-ի վարած «Mustang» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Volkswagen» մանիշի և ՌԴ քաղաքացի 55-ամյա Արսեն Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի մեջ հայտնված վարորդները, քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը