ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին
ԱԱԾ-ն փաստացի պաշտոնապես ու հրապարակային միացավ եկեղեցու դեմ Փաշինյան Նիկոլի նաև քարոզչական պատերազմին։ Ժողվարչապետը ԱԱԾ-ին սատանա բռնել տալուց, պատարագի տեքստ խմբագրելու փորձերից, տիրադավ եպիսկոսպոսների համար "ախրաննիկ" աշխատեցնելուց հետո հիմա էլ հանձնարարել է անհասկանալի թղթի կտորներ հրապարակել հոգևորականների մասին՝ վարկաբեկելու նպատակով։ Այս պարագայում ճիշտ կլիներ ԱԱԾ-ն վերանվանվել ՆԱԾ։
Բայց անգամ այս պարագայում նիկոլական քարոզչամեքենայի ապիկարությունն ապշեցնում է։
ԽՍՀՄ տարիներին պաշտոնական բլանկները առնվազն երկու լեզվով էին՝ հայերեն ու ռուսերեն։ Այդպես էր նույնիսկ ամենասովորական գործարանի կադրերի բաժնում։ Հետևաբար, Սովետական Հայաստանի ՊԱԿ-ի (КГБ) բլանկները առավել ևս չէին կարող միայն հայերեն լինել։ Կարծում եմ, չկայացած աճպարարները, ինչքան էլ խելքից պատուհաս լինեն, հաստատ այդ կարևոր հանգամանքը կգիտակեցին։ Լավ են հասկացել, որ ռուսերենով КГБ-ին վերագրվող թուղթ խաղարկելը բավականին տհաճ հետևանքներ կարող էր ունենալ։ Ռուսները կարող էին նիկոլական քարոզչության ֆոկուսները «այնպես չհասկանային» ու այդ թղթի կտորը ճաշակել տային։
Հետևաբար՝ «շառից-փորձանքից» հեռու սկզբունքով որոշել են նիկոլական աղանդի մոլագարներին այս հայերեն թղթի կտորով գրգռել։ Բայց եթե մտածում են, թե КГБ-ի գործակալ լինել-չլինելը ինչ-որ բան կփոխի նիկոլական աղանդի ներկայացուցիչների մոտ, խորապես սխալվում են։ Այ, եթե թղթի վրա գրած լիներ լափաման, թալան, նախկին, ասֆալտին փռել․․․ էդ ուրիշ բան։ Եթե դրանք գրգռվող լինեին, կգրգռվեին այն փաստից, որ Փաշինյան Նիկոլի արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2007թ․-ից համագործակցել է ԱԱԾ-ի հետ, դրանք այն տարիներն էին, երբ Միրզոյան Արարատը ընդդիմադիր էր խաղում։ Այդ որ նիկոլական պաշտոնյաները կոկորդիլոսի արցունքներ թափելով ԱԱԾ-ի հրապարակած թղթի կտոր են տարածում, բա մի հատ արդեն Արաբաթ դառնալու ճանապարհին գտնվող Արարատին չեն հարցնում, թե տղա ջան, 2007 թվին էդ ի՞նչ թղթեր էիր ստորագում։ Կարո՞ղ է դուք էլ նման թղթեր ունենք ստորագրած, դրա համար էլ նախընտրում եք այդ մասին լռել, հը՞։
Հ․Գ․ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան առ այն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո КГБ-ի հետ համագործակցած մարդկանց արխիվը ամբողջությամբ տեղափոխվել է Մոսկվա։ Ուստի Փաշինյան Նիկոլի հազիվ թե հասանելիություն ունենար այդ արխիվներին, որ մի հատ էլ թուղթ թռցներ ու հրապարակեր։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից