Այսօր՝ հունվարի 5-ի Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ճրագալույց Աստվածահայտնության տոնը։ Երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սբ.Պատարագ:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ։ Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, ինչպես նաև՝ բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը:
Այսօր նշվում է Ճրագալույց Աստվածահայտնության տոնը