Քաղաքական

19.12.2025 08:38

Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես

Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես

Ջղայնացա, որ հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, նեղվածությունից եղավ, ստենտ են դրել, ինֆարկտ է խփել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Նշենք, որ 10 եպիսկոպոսները ոստիկանական ուժերի և ԱԱԾ-ի օգնությամբ ուզում էին մտնել Մայր Տաճար և Վեհափառին հանգստի կոչել, բայց Վեհափառին աջակցող ժողովուրդը թույլ չտվեց նրանց: Հրմշտոցի ժամանակ քահանայի ինքնազգացողությունը վատացավ և նրան տեղափոխեցին հիվանդանոց:

«Նրանց լկտի պահվածքի պատճառով եղավ, հրմշտոցով փորձում էին Մայր Տաճար ներխուժել, փառք Աստծո, չհաջողվեց, տղաները հանեցին դուրս, ամոթով մնացին: Շնորհակալ եմ բժիշկներին իրենց հոգատարության համար, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Տեր Վրթանեսը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։