Հարցազրույց

19.12.2025 09:30


Փաշինյանը պատանդի կարգավիճակում է և վախենում է սեփական ժողովրդից․ քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանը պատանդի կարգավիճակում է և վախենում է սեփական ժողովրդից․ քաղաքագետ (տեսանյութ)

Տիրադավ եպիսկոպոսները դրածոներ են, որոնց վրա կա՛մ կոմպրոմատներ կային, կա՛մ ճնշվել էին։ Այս մարդկանց տեսակից ակնհայտ է, որ խնդիրը եկեղեցին չէ։ Ի․ Ալիևը Ն․ Փաշինյանին առաջարկում է փոխել եկեղեցին, որպեսզի իրեն օգնեն նորից իշխանության գալ։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը։

Բանախոսի դիտարկմամբ, Ն․ Փաշինյանը խոր աթեիստ է, անգամ՝ անարխիստ, սակայն դժվար իրավիճակում է հայտնվել։ Նա պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից։ Ն․ Փաշինյանը իր անվտանգային, կենցաղային խնդիրը վերածել է պետականության խնդրի։ Երկար ժամանակ մեր եկեղեցում բրեժնևյան կարգեր էին։ Այս ամենի պատճառը այն է, որ տարիներ շարունակ կեղտը չենք տարանջատվել մաքուր մարդուց։

Քաղաքագետը նշում է, մենք եվրոպական արժեքները միշտ դրական երևույթ ենք համարել, սակայն, երբ Եվրոպան ԵՄ ձևավորեց, դա էլ իր հերթին, առանձին վերպետական բյուրոկրատիա ձևավորեց։ Մեծ կոնֆլիկտ կա Դ․ Թրամփի և եվրոպական բյուրոկրատիայի միջև։ ԵՄ-ը խորհրդային տոտալիտար համակարգից միայն ձևով է տարբերվում՝ դրանց եկեղեցիները փակվում են, փոխարենը մզկիթներ են բացվում։ Եվրոպական արժեքների այլասերվածության վերջին մակարդակն ենք ապրում։

«Այս մարդիկ փորձում են այստեղ իրականացնել այն, ինչ իրականացրին Մոլդովայում, սակայն տարբերությունը այն է, որ մոլդովական սփյուռքը ընտրելու իրավունք ուներ։ Ն․ Փաշինյանը աղերսում է ԵՄ-ին իրեն օգնել, սակայն այն չի կարող օգնել, քանի որ Հայաստանում մոլդովական ընտրական մոդել չկա»,-ասել է Ե․ Բոզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը