Լրահոս

05.01.2012 12:39


Ուղևորները հիվանդանոցում մահացել են

Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր Կարեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 3-ի առավոտյան Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կարեն Ավետիսյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները, «ՎԱԶ-21051»-ի երեք և «Օպել-Վեկտրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 3-ին նույն բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1-ամյա Կարապետ Մելքոնյանը գիշերը հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը