Քաղաքական

18.12.2025 20:29

«Օտարերկրյա միջամտության ընդունում». Լավրովը` ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնության մասին

«Օտարերկրյա միջամտության ընդունում». Լավրովը` ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնության մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը անկեղծ խոստովանություն է արել՝ խոստանալով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարել «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում։

«Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն»,–ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն վաղուց քաղաքական ճնշման գործիքի է վերածվել, իսկ այն զեկույցները, որոնք պատրաստում են ընտրությունների դիտորդական առաքելությունները, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեն։

«Եթե հաղթում է ոչ արևմտամետ թեկնածու, ապա տրվում են ամենախիստ գնահատականները` ընդհուպ մինչև կրկնակի քվեարկություն։ Եթե հաղթում է Արևմուտքի կողմից ակտիվորեն «առաջ տարվող» մեկը, դա փառաբանվում է որպես «ժողովրդավարության հաղթանակ»։ Ընտրությունների վերաբերյալ այդ եզրակացությունները նախապես են պատրաստում։ Բոլորը գիտեն այդ մասին։ Այդ ամենը ԵՄ-ի կողմից բնութագրվում է որպես «ընտրական դիտորդության ոսկե չափանիշ»»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։