Քաղաքական

18.12.2025 16:33


Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն

Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հերքում է իշխանամերձ որոշ ԶԼՄ–ների անհիմն տեղեկությունները, թե իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա:

Վեհափառ հայրապետը, որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին:

Թիրախավորելով եկեղեցու միասնականությունը և Վեհափառ հայրապետին՝ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս:

Նրանց նպատակն է, հակառակ Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց` դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը:

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Այս խորագրի վերջին նյութերը