Լրահոս

17.12.2025 14:13


Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Կամո Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Opel»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ն․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը