Կարծիք

15.12.2025 20:13


Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում

Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում

«Արցախի պարտությունը հաղթանակ է, որն ամրապնդեց մեր ինքնիշխանությունը» թեզից հետո ռեժիմն անցել է «ինքնիշխանության հաղթանակի» հաջորդ փուլին:

«Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար». Հայաստանից Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս:

2026-ի հունիսին սպասվող ընտրությունների ժամանակ ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում "հպարտ քաղաքացիներին" հաղթելու համար: Սա Սահմանադրության և ինքնիշխանության ոչ միայն կոպիտ խախտում է, այլ՝ պետական հանցագործություն:

Փաստորեն, հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում, ու դա արվում է բացահայտորեն՝ Հայաստանի պաշտոնական իշխանության խնդրանքով:

Բացարձակապես կարևոր չի, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնին ես հանձնում ինքնիշխանությունդ, կարևորը փաստն է։

Արդեն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրենք ու օրինականություն, Սահմանադրություն գոյություն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը՝ պաշտոնապես պետականության լուծարումը, որն, իհարկե, կարվի հանուն «ինքնիշխանության» ու «անկախության»:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը