Քաղաքական

14.12.2025 21:02


Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը: Այս մասին Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել։

«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը: Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն։ Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»։

Այս խորագրի վերջին նյութերը