Լրահոս

05.01.2012 11:44


ԱՄՆ–ում երկու անգամ ավելի են սկսել երկվորյակներ ծնվել

ԱՄՆ–ում երկու անգամ ավելի են սկսել երկվորյակներ ծնվել

Այժմ ԱՄՆ–ում երկու անգամ ավելի են սկսել երկվորյակներ ծնվել, քան 30 տարի առաջ։ Նման տվյալներ են բացահայտել վերջին հետազոտությունները։ Պարզվել է, որ 2009թ. ԱՄՆ–ում ծնվել է ավելի քան 137 հազար երկվորյակ, այն դեպքում, երբ 1980թ. ծնվել է ընդամենը 68 հազար։ Նման աճի հիմնական պատճառներից մեկը համարվում է արհեստական բեղմնավորման ոլորտում արձանագրված ժամանակակից բժշկության հաջողությունը։

Մասնագետները պարզել են նաև, որ բազմապտղությունը պայմանավորված է ժառանգականությամբ, ապագա մայրերի տարիքով և նրա ազգությամբ։ Այդպիսով, ԱՄՆ–ում երկվորյակներն ավելի հաճախակի ծնվում են աֆրոամերիկյան ընտանիքներում։ Ինչպես նաև, երկվորյակներ ունենալու հավանականությունը մեծանում է մոր տարիքի հետ զուգահեռ։

Այս խորագրի վերջին նյութերը