Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆն աղմկահարույց պատմության պատճառով մտադիր չէ հրաժարվել իր պաշտոնից։ Ամեն ինչ սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերին «Բիլդ» թերթում հրապարակված հոդվածից, որտեղ բացահայտվել է, թե ինչպես է Վուլֆը կես միլիոն եվրոյի վարկ վերցրել։ Թեև հանրությանը ոչ այնքան վրդովեցրել է նրա կողմից պաշտոնական դիրքի այդ չարաշահումը, որքան այն, որ նախագահը մինչ հոդվածի հրապարակումը սպառնացել է լրագրողներին։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ էր հայտարարում, թե հրաժարական չի տա։ Նրան էլ «բռնացրել» էին դոկտորական աշխատությունը գրելու խաբեության մեջ։ Սակայն, նա ստիպված եղավ հրաժեշտ տալ իր պաշտոնին։
Գերմանիայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ