Լրահոս

05.01.2012 11:42


Բրայզան հեռացել է Ադրբեջանից

Բրայզան հեռացել է Ադրբեջանից

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հեռացել է Բաքվից և վերադարձել հայրենիք: Այս մասին, ադրբեջանական  «ԱՊԱ»-ի փախնցմամբ, հայտնել է Ադրբեջանում ամերիկյան դեսպանության խոսնակ Քիտ Բինը:

Հիշեցնենք, որ Բրայզայի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է, քանի որ Սենատը հավանություն չէր տվել նրա թեկնածությանը և նախագահ Օբաման նրան դեսպան էր նշանակել առանց Սենատի հավանության, իսկ այդ դեպքում դեսպանի պաշտոնավարումը ժամանակավոր է:

Այժմ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է լինելու Ադամ Սթերլինգը:

Այս խորագրի վերջին նյութերը