Լրահոս

05.01.2012 10:43


Մեքսիկական բանտում 31 դատապարտյալի են սպանել

Մեքսիկական բանտում 31 դատապարտյալի են սպանել

Մեքսիկական Ալտամիր քաղաքի բանտում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մահացել է 31 դատապարտյալ, ևս 13–ը վիրավորվել են։ Ընդհարումը տեղի է ունեցել թմրաբիզնեսով զբաղվող երկու խմբավորումների միջև։ Դատապարտյալների այդ խմբերից մեկի անդամները ներխուժել են իրենց համար արգելված տարածք և հարձակվել այնտեղ պահվող դատապարտյալների վրա։ Կռվի մասնակիցները զինված են եղել ինքնաշեն դանակներով, մահակներով և քարերով։ Քրեակատարողական հիմնարկը վերահսկողության տակ է հաջողվել վերցնել զինվորների և ծովային հետևակների շնորհիվ միայն։

Այս խորագրի վերջին նյութերը